ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Սպիտակում 17-ամյա Գրիշա Պողոսյանի սպանության գործով մեկ անձ է կալանավորվել։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՔԿ-ից։
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»,-հայտնել են ՔԿ–ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։
Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները պարզել էին, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։
--00—ՍՊ