Երևանում մի շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

aa

Մարտի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 125 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 689, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 272, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 187, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 53 և 1557 այլ իրավախախտումներ։ 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 321-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 65 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12888 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 198, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 664 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 67, չամրակապված վարելու՝ 2769, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 357, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 495, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 42, արագության գերազանցման՝ 1877 և 3857 այլ իրավախախտումներ։ 415 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1315-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 462-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 225-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 46 անձ։
 

--00—ՍՊ