ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի գործողության։
Դրանք են նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթա-գազատարները և պահեստները, էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, ատոմակայանները և հիդրոէլեկտրակայանների ամբարտակները:
Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից և, փոխադարձ համաձայնությամբ, կարող է երկարաձգվել։ Պայմանների խախտման դեպքում հակառակ կողմն իրավունք ունի իրեն ազատ համարել պարտավորություններից:
--00--ՍՊ