Գյումրեցիներ, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անԹասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գյումրու գալիք ընտրությունների մասին և ոչ միայն  2020թ նոյեմբերի 10-ից,առավել ևս 2023թ սեպտեմբերի 19-ից հետո ցանկացած մեկը, ով գնում է համագործակցության քպ-ի հետ, չի կարող այլևս խոսել հայրենասիրությունից. կարիերիստ է, անինքնասեր, բարոյական որակներից զուրկ…

Այսինքն, նման մարդը հանուն պաշտոնի, հանուն սեփական նյութական բարիքի պատրաստ է ամեն բան ուրանալ, ցանկացած նվաստացման գնալ: Անձն իր իրական դեմքը ցույց է տալիս ֆորսմաժորային իրավիճակում, ուստի կապ չունի, թե սովորական պայմաններում ինչպես է իրեն նախկինում դրսևորել:

Թշնամուն, հայրենիքը ուրացողին որպես վերադաս ընդունողը չի կարող արժանապատվորեն քաղաքը կառավարել:

Երբ գնաք ընտրությունների, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անԹասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար»:

--00--ԱՀ