ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Վարդենիսի քաղաքապետարանում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
Այս մասին 24News-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Վարույթը առնչվում է կաշառք տալու և ստանալու ենթադրյալ հանցագործության դեպքերին: Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-պարզապանեց Մարինա Օհանջանյանը:
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ