Քննարկվել է նորարարական կրթության ոլորտում ՀՀ-Ղազախստան համագործակցության զարգացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2025-03-28_11-11-51

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։

Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։

--00—ՅՄ