Արաքսի ափին կանգնած Իրանի զինված ուժերը կմիջամտեն, եթե Ադրբեջանն ուզենա միջանցք խլել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

Այս ռեգիոնում Ռուսաստան-Իրան ազդեցությունն ուժեղանալու է: Պետք է հասկանալ, որ Իրանն ազդեցություն ունի Հայաստանի անվտանգային համակարգի վրա, Արաքսից հարավ կանգնած ԻԻՀՊ կորպուսը ցանկացած պահի կարող է հյուսիս շարժվել, եթե Ադրբեջանը միջանցք ուզենա վերցնել: 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Բանախոսը նկատեց, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Ալիևին չի զանգել, եթե շահագրգռված լինեին հայ-ադրբեջանական հարաբերությունների լուծմամբ, Ալիևի հետ էլ կխոսեր.
«ԱՄՆ-ին հետաքրքիր չենք, Փաշինյանի բուռն ելույթները դրանով է պայմանավորված, երբեմն 
պայթում է, քանի որ չկա մի երկիր, որ Բաքվին ճնշի: Հիմա նա պետք է սպասի, որ Ադրբեջանը բարեհաճի ստորագրել պայմանագիրը, բայց նրանք չեն որոշողը,

Բաքուն գրիչն է, Թուրքիան է ձեռքը, իսկ նրանք ստորագրլելու ցանկություն չունեն, հարցը առկախված է»:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: