Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

ա

Մարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը։

Փրկարարները կանխել են հարդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

--00—ՍՊ