ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ապրիլի 1-ի գիշերը Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչ մի հարված չեն հասցրել միմյանց թիրախներին։ Սա շատ ամիսների ընթացքում առաջին խաղաղ գիշերն էր, հայտնել է Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
«Հարվածային ԱԹՍ-ներ չեն եղել։ Հետևում ենք, առայժմ դա ոչինչ չի նշանակում», - գրել է Կովալենկոն։
--00—ՅՄ