ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Ուկրաինական ԶՄ-ները հայտնում են, որ Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդականը: Ոլորտը հիմնականում վերաբերում է կրիպտոարժույթներին:
«Դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտիվներ գրել, ես ունեմ գիտելիք այն մասին, թե ինչպես է դա արվում այլ երկրներում, և պատրաստ եմ այդ գիտելիքները գործի դնել Ուկրաինայում»,- ասել է նորանշանակ պաշտոնյան AnalitikaUA.net-ին:
Արտեմ Աֆյանը «Juscutum»-ի գործընկերն է, զբաղվում է իրավաբանական ծառայությունների տրամադրման ոլորտում նորարարությունների ներդրմամբ: Նա նաև հանդես է գալիս Ուկրաինայում bitcoin-ի լեգալացման օգտին է և համահեղինակն է իրավապահ մարմինների կողմից սերվերների առգրավումն արգելող օրինագծի: