Մարտի 25-ին Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

ինքնաթիռ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք:

«Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում: Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Բոլոր ցանկացողներին խնդրում ենք գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (Էլ․ փոստ՝ armconsulateukraine@mfa.am, Թեժ գիծ՝ +380733737447) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (Էլ․ փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am, Թեժ գիծ՝ +380487039178»,- նշված է հայտարարությոնում։