ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակում են իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով շիական «Հըզբոլլահ»-ին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի սահմանամերձ Զիբկին գյուղի արվարձաններին, նշել են զինվորականները։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարձակվել է «Հըզբոլլահի» երկու ահաբեկիչների վրա, որոնք մեքենա էին վարում Լիբանանի հարավում գտնվող Զիբկին շրջանում: Ահաբեկիչները հարձակման են ենթարկվել «Հըզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքը վերականգնելու փորձի ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ:
Այս հաղորդագրությունից քիչ առաջ իսրայելա-լիբանանյան սահմանին օդային հարձակման տագնապ է հայտարարվել, իսկ սահմանամերձ Ավիվիմ և Իրոն գյուղերում հնչել են ազդանշաններ։ Շուտով պարզվել է, որ օդային սպառնալիքի այս նախազգուշացումը կեղծ է:
--00—ՅՄ