ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«Հըզբոլլահի» ղեկավարի տեղակալ Նաիմ Ղասեմը հայտարարել է խմբավորման՝ Իսրայելի հետ զինադադար կնքելու պատրաստակամության մասին: Դա տեղի է ունեցել իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) կողմից կազմակերպության երեք առաջնորդների սպանության ֆոնին։
Ղասեմի խոսքով՝ այն բանից հետո, երբ հրադադարի հարցը լուծվի դիվանագիտական մեթոդներով, հնարավոր կլինի քննարկել հետագա մանրամասները և համապատասխան որոշումներ կայացնել, գրում է The Jerusalem Post-ը։
Ղասեմը նշել է նաև Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի ջանքերը խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ և աջակցություն հայտնել իրավիճակի կարգավորման նախաձեռնություններին:
--00—ՍՊ