Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի բջիջի առաջնորդին Հորդանան գետի արևմտյան ափին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2025-03-04_18-34-40

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բջիջի ղեկավարին և մեկ այլ արմատականի Հորդանան գետի Արևմտյան ափին և ձերբակալել հետախուզման մեջ գտնվող երեք պաղեստինցիների: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և սահմանային ոստիկանության ուժերը ընդլայնել են իրենց հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Սամարիայի տարածքում։ Հրաձգության ընթացքում զինվորները սպանել են ՀԱՄԱՍ ահաբեկչական բջիջի առաջնորդ Իսեր Սաադիին և մեկ այլ ահաբեկչի, ինչպես նաև ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող երեք գրոհայինների»,- հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելի բանակը նաև պնդում է, որ շենքում, որտեղ թաքնվել է Սաադին, հայտնաբերվել է մի քանի հրազեն։ Հաղորդվում է, որ ողջ զենքն առգրավվել և փոխանցվել է անվտանգության ուժերին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ