Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Ռաֆահում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի մոտ 50 թունել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Screenshot_26

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ 50 թունել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահի շրջանում, այսօր հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Ռաֆահում անցած շաբաթ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի մոտ 50 ստորգետնյա թունելներ»,-ասվում է բանակի տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ զինվորականները շարունակում են Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների որոնումն ու ոչնչացումը։

--00—ՅՄ