ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին:
Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը, հայտնել էր իսրայելական բանակի «կատաղի հարձակումների» մասին Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա։
«Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների թիրախներին Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Շաբուրա շրջանում», - ասվում է բանակի Telegram ալիքում:
Բանակը հավելել է, որ ավարտել է «հարվածները»։
--00—ՅՄ