Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Բասովկա բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

rd-pn2

Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Սումիի մարզի Բասովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Բացի այդ, հարված է հասցվել Կուրսկի մարզի Գորնալ, Գուևո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ուկրաինական վեց բրիգադների կազմավորումներին։ Ավիացիան և հրետանին կենդանի ուժ և տեխնիկա են խոցել նույն բնակավայրերի մոտ, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 12 բնակավայրերի շրջաններում:

--00—ՅՄ