ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․
Աստրախանի մարզի տարածքում 13 անօդաչու է խոցվել։ Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը Ռուսաստանի մարզերի երկնքում ուկրաինական 22 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
 
«Նախորդ գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու, որից 13–ը` Աստրախանի մարզի տարածքում, երեքը` Կալմիկիայի Հանրապետության երկնքում, երկուական անօդաչու` Բրյանսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա, մեկական անօդաչու՝ Վոլգոգրադի և Ռոստովի մարզերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
 

--00--ՀԱ