Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում խոցել է 15 ուկրաինական ԱԹՍ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ռդ պն
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
 
Նշվում է, որ դրանցից յոթը խոցվել են Կրասնոդարի երկրամասի տարածքում, երեքը՝ Բրյանսկի մարզում, երկուսը՝ Ռոստովի, մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում և Ղրիմում։
 
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
--00--ԱՀ