ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իրանը պետք է բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը, որպեսզի ապահովի Արևմուտքի հետ հավասար պայմաններով բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Ղասեմ Օսմանին։
Ինչպես նշել է Օսմանին, չնայած միջուկային զենքի ստեղծման հետ կապված բոլոր ծախսերին, Թեհրանը դրանից կշահի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ազգային անվտանգության ոլորտում։ «Միջուկային գիտությունը մեզ պետք է տանի հավասար պայմաններով բանակցությունների»,- հավելել է պատգամավորը։
--00—ՅՄ