ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ավելի քան 50 երկրներ դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը լուծելու վերաբերյալ բանակցությունների համար, կիրակի օրը հայտնել է Սպիտակ տունը։
«Ավելի քան 50 երկրներ փորձում են բանակցել նախագահի հետ այս կարգավիճակի շուրջ»,- ABC-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը։
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10%:
Միևնույն ժամանակ, երկրների մեծ մասը կբախվեն բարձրացված դրույքաչափերին, որոնք, ինչպես պարզաբանել են ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը, հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հիման վրա, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի:
--00—ՅՄ