ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի, գրում է Mehr-ը։
«Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իր երկիրը միջուկային զենքի չի ձգտում։
Մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ գեներալը նշել է, որ Իրանը ուղղակիորեն չի բանակցի, բայց պատրաստ է անուղղակի կերպով վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։ «Իրանի միջուկային նախկին բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը», – ասել է նա:
--00—ՅՄ