«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Աշդոդ քաղաքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок5

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ հրթիռներ են արձակել Իսրայելի Աշդոդ քաղաքի ուղղությամբ:

«Ալ-Կասամի բրիգադները հրթիռներ են արձակել օկուպացված Աշդոդի ուղղությամբ՝ ի պատասխան խաղաղ բնակիչների կոտորածին», - ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի երկարաձգման և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրի մերժման պատճառով։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներից մեկը հայտարարել է, որ Նեթանյահուի որոշումը՝ վերադառնալ ռազմական գործողություններին, նշանակում է մահապատիժ Գազայի հատվածում իսրայելցի պատանդների համար։

--00—ՅՄ