Զինվորի տանը պուրակ–սրճարան է բացվել. այնտեղ աշխատելու են նաև զինհաշմանդամները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

,
Պուրակը կրում է բարերար Մարիոն Դադիկյանի անունը։
 «Զինվորի տուն» վերականգնվող կենտրոնում պուրակ-սրճարան է բացվել, որտեղ աշխատելու են նաև զինհաշմանդամություն ունեցող անձինք:
Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը: Մարիոն և Ժան Դադիկյանները Զինվորի տան բարեկամներն ու նվիրատուներն են:
 
«Սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը: Ամուսինները ողջ կյանքը բարեգործությանն են նվիրել: Այս աբրեգործությամբ էլ նպաստելու են զինվորական հաշմանդամների տարբեր խնդիրների լուծմանը»,– հայտնում են վերականգնողական կենտրոնից:
 
Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք:
Զինվորի տունը ստեղծվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի հիման վրա: ՀԿ-ն ստեղծվել է 2017 թվականին (2014 թվականից գործել է որպես նախաձեռնություն): Հասարակական կազմակերպությունը Երևանի պետական բժշկական համալսարանի և ՊՆ–ի հետ համատեղ 2018 թվականին ստեղծել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը:
Վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և լավագույն մասնագետներով։

--00—ԱՀ