ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է. «Մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկը,
մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
երկիրը ներքաշել արտաքին ու ներքին մղձավանջի ու քաոսի մեջ,
Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը,
Արցախը զրկել անվտանգային որևէ երաշխիքից,
կանաչ լույս վառել ցեղասպան ագրեսորի առջև ու հանցակից դառնալ նրան․․․
հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 150000 բնիկ արցախահայությանը,
այս ամբողջ ընթացքում կազմաքանդել ամեն բան ու սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ․․․ ու հայտարարել՝
թե Արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․․․
Սա տիեզերական անբարոյականույթյուն է, նույնքան էլ տիեզերական դավաճանություն՝ պատմության էջերում ու մեր ամոթի մատյանում դաջված։
Հ․Գ․ գրում եմ ու շունչս կտրվում է․․․․»։
--00—ՅՄ