Սպասվում է կարճատև անձրև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

անձրև

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։


--00--ԱՀ