Թրամփն առաջիկայում կարող է այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo_2025-04-11_18-22-26

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):

Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։

Նշվել է, որ Թրամփի Թուրքիա հնարավոր այցը քննարկվել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջև մայիսի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ