Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. ՀՀ-ն ներկայացնում է փոխնախարար Սաֆարյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo-2025-04-11-08-05-45-770x_

Ալմաթիում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Միջոցառման մեկնարկից առաջ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն ձեռքսեղմումով ողջունել են դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կկայանա Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով արտգործնախարարությունների ղեկավարների առանձին հանդիպում։

--00—ՅՄ