ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Իրանի հետ կապված իրավիճակը, ինձ թվում է, բավականին լավ է զարգանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցությունների արդյունքներով։
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում․ «Բայց դա ոչինչ չի նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չենք հասել», - նշել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփը նաև կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում․ «Ամեն ինչ լավ է ընթանում», - լրագրողներին ասել է նա։
--00--ՍՊ