Անկախության հռչակագիրը գրվել է, որ բոլորս հասկանանք՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դդ

«Հայաքվե» նախաձեռնություն«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը, որն Անկախության հռչակագիրն ընդունել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, մեր նորանկախ պետականության պատմության թերևս ամենալեգիտիմ խորհրդարանն էր։

Հռչակագիրն ընդունվել է բացառիկ կոնսենսուսային պայմաններում՝ 99 տոկոսը կողմ է քվեարկել այդ սկզբունքներին և կետերին։

Սա կարևոր է, որովհետև Հռչակագիրը գրվել է ոչ թե մեկ օրվա, մեկ կամ հինգ տարվա, այլ շատ երկար ժամանակի համար՝ որպես հայ ժողովրդի հավաքական տեսլական, որ մենք բոլորս հասկանանք՝ ինչպիսի Հայաստան, հայի կերպար և հասարակություն ենք ուզում։ Այդ դրույթները խտացված ձևով շարադրվել են այդ փաստաթղթում։ Դա է մեր ուղենիշը, և մենք դրանով պիտի առաջնորդվենք»:


 

--00--ՍՊ