ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 3-ին, ժամը 08։01-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջված հայտնվել հանդամասում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ․ Պ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
--00--ԱՀ