ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հայ-ադրբեջանական սահմանագոտում կրակոցները ևս մեկ վկայություն են այն բանի, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն մոտեցնում խաղաղությոինը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եվրոպացիները և առաջին հերթին ֆրանսիացիները սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը, և նրանք հաշվետվությունները Բրյուսելին են ուղարկում, ոչ թե Հայաստանին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ