ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում:
Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար:
Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»:
Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով:
Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով:
Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները: