ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորելու համար Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների թիմը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել նկարահանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայայթելու նպատակով։ Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
«Սա ֆիլմ է ներելու իմաստության ու կորուստների ցավի մասին: Հին հայրենիքի, երկնքի անծայրածիր լինելու, թարմ խոտի վրայով մինչև հորիզոն սլանալու երջանկության մասին», - մուլտֆիլմի մասին պատմում են նրա ստեղծողները:
Կոլորիտի պահպանման համար մուլտֆիլմը կլինի հայերեն, սակայն կադրից դուրս հերոսներից մեկն այն կպատմի նաև ռուսերենով:
Թիմի անդամներից են անիմատորներ Վովա Վիշնյակովը, Մաշա Բոնդարը, օպերատոր Պավել Ուխանովը, նկարիչ Ռուսլան Զեմսկովն ու ռեժիսոր Իլյա Յուդովիչը: Հերոսներին պատրաստել է անիմացիոն տիկնիկների մասնագետ Իգոր Խիլովը: