Վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

քաղ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։

Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22-ից։

Դատական նիստը դռնբաց է, հանրության ներկայացուցիչների մասնակցությունը՝ ցանկալի։

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռ.Մելիքյան

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ա.Բաբայան»

--00—ԼՀ