ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«ԼՀԿ-ն երբևէ որևէ շոու չի կազմակերպել, որևէ դավադրության մասնակից չի եղել, ու մեզ նման բնույթի մեղադրանք ներկայացնելն ուղղակի մանիպուլյացիա է ու զրպարտանք»,-24News-ի հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն շոու է անում ու համագործակցում է ՀՀԿ-ի հետ, նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Մեզ հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ եթե ընդդիմության, առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները սահմանափակվում են իշխանության գործունեությամբ, ապա դա ընդդիմության իրավունքների ոտնահարում է նշանակում:
Մանրամասները՝ տեսանյութում։