Քանի՞ հոգու բերեցին ու ասացին՝ չենք կարողանում ձերբակալել, որովհետև օրենքի բաց կա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, 24News-ի հետ զրույցում անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչո՞ւ ապօրինի գույքի բռնագանձման օրենքին իրենց խմբակցությունը դեմ արտահայտվեց, նշեց՝ իրենք երբեք էլ դեմ չեն ապօրինի կերպով ձեռք բերածն օրինական դաշտ վերադարձնելուն, բայց հարց է՝ իշխանությունները դա ի՞նչ մեխանիզմով ու գործիքակազմով են անելու:

«Նախկին պաշտոնյաների քրեական գործերը որտե՞ղ են, ինչո՞ւ են նրանք ազատության մեջ, քանի՞ հոգի բերեցին ու ասացին՝ չենք կարողանում ձերբակալել, որովհետև օրենքի բաց ունեն: Կամ ինչո՞ւ իշխանությունը 90-ականների ծիծաղելի գումարներով սեփականաշնորհված գույքի մասին չի խոսում»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։