ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Ինչո՞ւ ենք թույլ տվել, որ մեզ թալանեն մեր քթի տակ»,- ասում է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում՝ նկատի ունենալով նախկին իշխանության ժամանակը:
«Մինչ հեղափոխությունը մեր ներսում հասունանում էր հուսահատությունը, զգում էի, որ վերջն է: Մենք չենք էլ գիտակցում, թե ինչից ենք ազատվել: Եվ իմ ժողովուրդը քայլեց, սա մեկ մարդու քայլ չէր: Փրկվեցի և՛ ես, և՛ փրկություն էր բոլորի համար»,- շարունակում է Ջանջուղազյանը:
Զրույցում անդրադարձել ենք նաև դերասանուհու անցած բեմական ճանապարհին, սիրված դերերին, բեմից դուրս ունեցած հետաքրքրություններին ու առօրյա զբաղմունքներին:
Անդրադառնալով հասարակական կյանքին՝ դերասանուհին նշում է, որ քաղաքական գործիչները գալիս ու գնում են, իսկ մեզ պահողն ու պահպանողը մշակույթն է. «Ամենամեծ հեղափոխությունը մշակութային հեղափոխությունն է, որպեսզի հասարակություն ձևավորվի, քաղաքացի ձևավորվի»,-ասում է Կարինե Ջանջուղազյանը:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: