ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
«Ես գիտե՞ք ինչ էի շատ ուզում, որը չեղավ. կարող եմ ասել, հետո կարող են ինձ գլխից կրակել ու արտաքսել երկրից,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում հարցնում է դերասանուհի Արաքսյա Մելիքյանն ու պարզաբանում,- ես կուզեի, որ պարոն Փաշինյանը մուռ հանելու վրա իր էներգիան չծախսեր, որը շատ ակնհայտ է ու հասկանալի: Որպես քաղաքացի, ես չեմ ուզում իմ կյանքի լավագույն տարիները անցկացնել էդ մուռ հանելուն սպասելու վրա: Վերջացրեք այդ ամենը, անցնենք երկրի հարցերին: Ես չեմ ուզում իմ եթերն աղտոտված լինի՝ պարոն Քոչարյանի դատը եղավ, թե ոչ: Ի սեր Աստծո, ուրիշ բան չկա՞»:
Դերասանուհին խոսքը շարունակելով՝ հավելում է. «Ես կուզենայի, որ ներկա իշխանությունները համագործակցեին նախկին իշխանությունների հետ: Կարծում եք նակինների մեջ մտածող մարդիկ չկա՞ն»:
Արաքսիա Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև իր անցած բեմական կյանքին, մարմնավորած դերերին ու բեմից դուրս այլ հետաքրքրություններին:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: