ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել Է հոր սպանության համար մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան․ պաշտպան Ալեքսեյ Լիպցերը պահանջում էր քույրերի գործողությունները որակել որպես անհրաժեշտ պաշտպանություն:
«Դատախազությունը մատնանշում Է, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում»,- ասել Է Լիպցերը:
Քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը, ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան, պետք Է դադարեցվի:
Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց, դա է ծայրահեղ քայլի դչդապատճառը։