ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի համալսարանի ռեկտորի մարտին սպասվող ընտրություններում: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Գևորգյանը նշել է, թե որոշումը վաղուց է վերջնական, այդպես ծրագրված էր․
«Ես իրավունք ունե՞մ թեկնածությունս չդնելու, ես իրացնում եմ իմ իրավունքը»։
Գեղամ Գևորգյանն ասել է, թե շուտով ամեն ինչ հայտնի կլինի, նորընտիր ռեկտորը հաստատ ավելի երիտասարդ է լինելու, քանի որ իր տարիքն արդեն եզրային էր։