ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ինչու նրանք Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը չեն իրագործում ԱԺ-ում՝ 88 պատգամավորով, այլ ուղարկում են հանրաքվեի։
«ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք ընտրատեղամասեր՝ դրանով երկիրը մտցնելով ընտրական պրոցեսների մեջ։ Ինչո՞ւ եք դուք սա անում», - հարցրեց Մարուքյանը։
Վահագն Հովակիմյանն ի պատասխան նկատեց, որ հանրությունը ՍԴ-ին չի վստահում։
«Ժողովուրդն իր իրավունքն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով։ Քանի որ խնդիրը վերաբերում է հենց ՍԴ-ին, ՍԴ-ն չի կարող լինել ժողովրդի իրավունքի իրացման մարմինը։ ՍԴ-ն իր էությամբ զբաղված է բարեփոխումներին խանգարելով», - ասաց Հովակիմյանը։