ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո՛» շտաբը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, բուն հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին:
Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 դատավերների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։