Գևորգ Պետրոսյանն առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել Առաքելական եկեղեցու կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հասարակական

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկներ է ներկայացրել՝ որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ.

«Հարգելի՜ քաղաքացիներ...

Որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, երեկ Հանձնաժողովին եմ ուղարկել գրավոր առաջարկություն ապագա Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակն ամրագրելու վերաբերյալ, ինչի մասին ոչ մի նշում չկար մեզ տրամադրված սկզբնական նյութերում:

Լիահույս եմ, որ Հանձնաժողովն ըմբռնումով կմոտենա առաջարկին...

Սպասվում են շատ գրոհներ, բայց ես այդ առաջարկը պնդելու եմ մինչև վերջ...

Ակնկալում եմ ձեր համաձայնությունը...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը: