ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Նիսի՝ եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոն: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
Ըստ աղբյուրի՝ ներքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծված ճգնաժամային կենտրոն կմեկնի նաև Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Նիսում: Անհայտ անձը դանակով հարձակվել էր մարդկանց վրա, որի հետևանքով 3 մարդ է զոհվել:
--00—ԼՄ