ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
«Daily Express» Նիգերիայի Բենուե նահանգում անհայտ ծագման հիվանդության բռնկում է գրանցվել, որի հետևանքով արդեն 15 մարդ է մահացել, գրանցվել է վարակման 104 դեպք:
Անհայտ հիվանդության առաջին դեպքը գրանցվել են հունվարին: Դրա հիմնական ախտանշաններն են ստամոքսի այտուցվածությունը, սրտխառնոցը, փսխումը, լուծը, գլխացավը: Սկզբում բժիշկները կարծել են, թե Լասա տենդն է կրկին բռնկվել, քանի որ հիվանդության ախտանշանները շատ նման են, սակայն ավելի ուշ հերքվել է։
Հիվանդության բուժման ձևը դեռևս հայտնի չէ: Ըստ լաբորատոր բժիշկների`սա նոր հիվանդություն է, որին իրենք նախկինում երբևիցե չեն բախվել:
Տեղական իշխանությունն իր հերթին հերքել է, թե հիվանդությունը Չինաստանում մոլեգնած կորոնավիրուսն է: