ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Նիգերիայում զինյալներն առնվազն 45 մարդու են սպանել: Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով ականատեսներին և բուժաշխատողներին, այս ոճրագործությունը տեղի է ունեցել Ֆարո քաղաքում:
Գործակալությունը հայտնում է, որ զինված ավազակները հարյուր մոտոցիկլետներով կեսօրին մոտ ներխուժել են քաղաք և անկանոն կրակ բացել: Քաղաքացիական շրջանում կորուստների մասին որևէ տեղեկություն իշխանությունները չեն հաղորդում:
Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, հաղորդվել է, որ Նիգերիայի հյուսիս-արևելյան Ադամավա նահանգում 18 մարդ է սպանվել: Մի խումբ ավազակներ մոտոցիկլետներով ներխուժել էին գյուղ ՝ հրկիզելով երկու եկեղեցի և բնակելի տուն։
--00--ԱԹ