ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Չինաստանում 4 անգամ կրճատվել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վերջին օրվա ընթացքում հաստատվել է 394 վարակման նոր դեպք: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:
1 օր առաջ Չինաստանի իշխանությունը հաղորդել էր 1749 նոր հիվանդների մասին: Բուժված ու հիվանդանոցներից դուրս գրված հիվանդների թիվն արդեն երկու օր է, ինչ գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին:
Չորեքշաբթի հիվանդանոցներից դուրս է գրվել 1779 ապաքինված քաղաքացի․ դա ավելին է վարակման հաստատված դեպքերի թվից, որը 394 է:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։