ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Ինտերֆաքս»-ը, հղում անելով Պեկինի նորություններին, հայտնում է, որ Չինաստանում բժիշկները կրկին կորոնավիրուս են հայտնաբերել այն հիվանդների մոտ, որոնք նախկինում բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Ըստ մասնագետների՝ եղել են դեպքեր, երբ հիվանդները բուժումից հետո կորոնավիրուսային թեստի բացասական արդյունք են ունեցել, դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն հետագայում թեստը ցույց է տվել հիվանդության առկայություն:
Բիշկները իրավիճակը բացատրում են թեստերի անկատարությամբ, լաբորատոր աշխատակիցների հնարավոր սխալների և հիվանդների օրգանիզմի առանձնահատկություններով: Այնուամենայնիվ, նա չի կարողացել հստակ նշել՝ դա հիվանդության կրկնությո՞ւն է, թե՞՝ նոր վարակ, քանի որ, ըստ որոշ բժշկների, վիրուսը կարող էր ամբողջովին չհեռանալ օրգանիզմից կամ արտադրվել ոչ բավարար քանակությամբ հակամարմիններ:
Այս կապակցությամբ որոշում է կայացվել, որ բոլոր հիվանդները դուրս գրվելուց հետո ևս 14 օր պետք է մնան լրացուցիչ կարանտինում: