ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Չինաստանի Ուհան քաղաքից էվակուացված Բելգիայի քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Հայտնել է թագավորության առողջապահության նախարարությունը։ Գրել է РИА Новости-ին։
«Բոլոր ինը հայրենակիցները, որոնք կիրակի երեկոյան վերադարձել են Ուհանից, զինվորակական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրությունում։
Հետագա բուժման համար հիվանդը տեղափոխվել է Բրյուսել։
Չինաստանից վերադարձած մնացած բելգիացիների մոտ վիրուս չի հայտնաբերվել։
Չինաստանի իշխանությունը 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են, որ երկրի Ուհան քաղաքում վարակի անհայտ տեսակի բռնկում է հայտնաբերվել։ Մասնագետները հաստատել էին, որ այն պաթոգեն հիվանդություն է՝ կորոնավիրուս 2019-nCoV։ ԱՀԿ-ն բռնկումը համաշխարհային մակարդակի արտակարգ իրավիճակ է համարել։ Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը հասել է 20, 4 հազար մարդու, մահացել է 425-ը։